AM
27 July 2024 - 11:55 AMT

Մոսկվայում ձերբակալվել է «Օբորոնէներգոյի» դեպարտամենտի նախկին պետ Մարկ Մանուկյանը

ՌԴ–ում ձերբակալվել է «Օբորոնէներգո» բաժնետիրական ընկերության տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի նախկին պետ Մարկ Մանուկյանը՝ ընկերության գույքի հափշտակության քրեական գործի շրջանակներում:

«Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 293-րդ հոդվածի 1-ին մասով (անփութություն)։ Քրեական գործը միացվել է «Օբորոնէներգո» ընկերությունում խարդախությամբ հափշտակության դեպքով գործին»,- ասված է քրգործի նյութերում, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Քննությունը համարում է, որ Մանուկյանի անփութությունը հանգեցրել է հափշտակությունների։ Նա ճանաչել է իր մեղքն ու քննչական մարմինների հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնել։ Որպես խափանման միջոց է ընտրել որոշ գործողությունների սահմանափակումը։

«Օբորոնէներգոն» պետական պայմանագրերի շրջանակներում զբաղվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության օբյեկտների էներգամատակարարմամբ: