Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերում դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ։
Սլավիկ Գալստյանը քառորդ եզրափակչում 2։2 հաշվով ավարտել է գոտեմարտը Ֆրանսիայի ներկայացուցիչ Մամադաս Սիլայի հետ։ Սակայն հաղթանակը տրվել է Գալստյանին, քանի որ ավելի վաղ 2 միավորանոց հնարք էր կատարել, հայտնում է Armsport.am-ը։
Կիսաեզրափակչում Գալստյանի մրցակիցը դեռևս հայտնի չէ: