Հունահռոմեկան ոճի ըմբիշ, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Գոտեմարտը տեղի կունենա օգոստոսի 8–ին։
Գալստյանն առաջին անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերին։
Եզրափակիչ դուրս գալու համար գոտեմարտում նա 4:10 հաշվով պարտվել է իրանցի Սաեդ Էսմաելիին։
Գալստյանը քառորդ եզրափակչում 8:0 հաշվով հաղթել էր Օլիմպիական չեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն կուբացի Սանչեսին, իսկ մեկնարկային գոտեմարտում ուժեղ էր գտնվել Պանամերիկյան խաղերի կրկնակի չեմպիոն, Պանամերիկյան առաջնության եռակի հաղթող, Էկվադորի ներկայացուցիչ Անդրես Ռոբերտո Մոնտանյո Արոյոյից:
Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերում 3 մեդալ է նվաճել ՝ 2 արծաթ և 1 բրոնզ։ Արծաթե մեդալակիրներ են դարձել մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, ըմբիշ Մալխաս Ամոյանը բրոնզ է նվաճել։