AM
9 August 2024 - 10:14 AMT

Ամոյան․ Կփորձեմ մյուս Օլիմպիադային մեդալի գույնը փոխել

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ըմբիշ Մալխաս Ամոյանը վստահեցրել է` ամեն ինչ կանի, որ 2028 թվականի Օլիմպիական խաղերին ոսկե մեդալ նվաճի:

«Բոլոր մարզիկների երազանքն է դառնալ Օլիմպիական խաղերի հաղթող: Այստեղ էի եկել միայն ոսկե մեդալ նվաճելու, սակայն բավարարվեցի բրոնզե մեդալով: Փառք Աստծո, կարողացա բրոնզե մեդալ նվաճել Հայաստանի համար: Կփորձեմ մյուս Օլիմպիական խաղերին մեդալի գույնը փոխել ոսկե մեդալով»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ամոյանը, հայտնում է Aysor.am-ը։

Ամոյանը նշել է, որ Օլիմպիական խաղերն իր պատկերացրածի պես չէին:

«Մտածում էի, որ լարվածությունն առավել մեծ կլինի, սակայն ամեն ինչ նորմալ էր, փորձում էի թեթև տանել, կարծես, սպորտային ինչ-որ մի տոնի մասնակցեի»,-ասել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը:

Ամոյանը նշել է` սպորտային կյանքը կարճ է, այս պահերը չեն կարող ջնջվել հիշողությունից:

Հունահռոմեկան ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը դարձել է Փարիզի Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր։ Բրոնզի համար նա մրցել է 2019 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Ուզբեկստանի դրոշի ներքո հանդես եկող Արամ Վարդանյանի հետ և հաղթել նրան 6:5 հաշվով։

Սա Ամոյանի առաջին Օլիմպիադան էր։