Բացվել է մայիսի 23-30 Երեւանում կայանալիք բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնության պաշտոնական կայքէջը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում, պատանեկան առաջնության պաշտոնական կայքը հաստատվել է Բռնցքամարտի երկրպագուների միջազգային ֆեդերացիայի կողմից: Կայքի հասցեն է www.armenianboxing.am:
Պաշտոնական կայքէջը կգործի երկու լեզվով` հայերեն եւ անգլերեն: