AM
13 June 2002 - 18:11 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի Տաշկենտ կատարած երկօրյա պաշտոնական այցի արդյունքում, Հայաստանի եւ Ուզբեկստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են արձանագրություն համագործակցության վերաբերյալ: Կողմերը պայմանավորվել են երկու երկրների կապերի ընդլայնմանը ուղղված միջոցների վերաբերյալ: Այցի ընթացքում քննարկվել են քաղաքական, առեւտրա-տնտեսական, հումանիտար եւ մշակույթի ոլորտներում երկկողմ համագործակցության հեռանկարները:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: