Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստներ Լուկաս Պիշչեկի ու Յակուբ Բլաշիկովսկու հրաժեշտի խաղին, հայտնում է Armsport–ը։
Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 5-ին՝ Դորտմունդում։ Կմրցեն Պիշչեկի ու Բլաշիկովսկու ընկերների թիմերը: Մխիթարյանը կխաղա Պիշչեկի թիմից: Այդ մասին հայտնել է դորտմունդյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Մխիթարյանը «Բորուսիայում» հանդես է եկել 2013-2016 թվականներին: