AM
4 September 2024 - 14:49 AMT

Հրաձիգ Գոռ Խաչատրյանը՝ երիտասարդների ԵԱ ոսկե մեդալակիր

Հրաձիգ Գոռ Խաչատրյանը Չեխիայի Պլզեն քաղաքում 50 մ խառը վազք մրցաձևի երիտասարդների անհատական պայքարում 388 միավորով ոսկե մեդալ է նվաճել։

Գոհար Հարությունյան, Լիլիթ Մկրտչյան, Արուսյակ Գրիգորյան թիմային եռյակը 50 մ խառը վազք մրցաձևում 1086 միավոր արդյունքով դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, հայտնում է Հայաստանի Հրաձգության ֆեդերացիան։

Գոռ Խաչատրյան, Հայկ Մինասյան, Համլետ Կարենյան եռյակը 50 մ խառը վազք մրցաձևի երիտասարդների թիմային պայքարում 1107 միավորով դարձել է արծաթե մեդալակիր։

50 մ խառը վազք մրցաձևի երիտասարդների թիմային պայքարում Մարի Ղազարյան, Անահիտ Սարգսյան, Աիդա Ազատյան եռյակը 1036 միավոր արդյունքով նվաճել է արծաթե մեդալ։