Երևանի «Նոայի»> և Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնեն Չանչարևիչը Լատվիայի հանդեպ 4։1 հաշվով տարած հաղթանակից հետո պատմել է առաջիկա հանդիպումների մասին ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղերում, որտեղ իր ակումբը մեկնարկելու է 2024/2025 խաղաշրջանում։
Նա ասել է, որ Երևանի «Նոայի» և Լոնդոնի «Չելսիի» միջև Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի հանդիպումը պատմական կլինի հայկական ֆուտբոլի համար, գրում է Metaratings.ru–ն:
«Այդ հանդիպումը կմտնի հայկական ֆուտբոլի պատմության մեջ, մեծ ոգևորությամբ ենք սպասում։ Ափսոսում եմ, որ 2 հայկական թիմ չկարողացավ անցնել Կոնֆերենցիաների լիգա, բայց դա անպայման տեղի կունենա ապագայում։ Մենք լրջորեն ենք պատրաստվում, ունենք ինչպես ուժեղ, այնպես էլ հավասարազոր մրցակիցներ։ Մեկնարկային հանդիպումը տնային է: Ամեն ինչ անելու ենք 3 միավոր վաստակելու համար»,-ասել է դարպասապահը։
34–ամյա Չանչարևիչն ազգությամբ սերբ է։ Փոխելով սպորտային քաղաքացիությունը՝ նա խաղում է Հայաստանի հավաքականի կազմում։ Չանչարևիչն ասել է, որ խոսում է ռուսերն և հայերեն։
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում Չանչարևիչն օգնեց «Նոային» հաղթել հունական ԱԵԿ–ին՝ գոլ խփելով իր կիսադաշտից։ Ընդհանուր փուլում «Նոայի» մրցակիցները կլինեն «Մլադա Բոլեսլավը» Չեխիայից, «Ռապիդը» Ավստրիայից, «Չելսին» Անգլիայից, «Վիկինգուրը» Իսլանդիայից, «Ապոելը» Կիպրոսից և «Բաչկա Տոպոլան» Սերբիայից։