AM
10 September 2024 - 07:52 AMT

Բաքուն՝ մասնավոր պահնորդական ընկերության մասին․ Երբեք չենք քննարկել մեր տարածքի գործընթացներին 3-րդ կողմի մասնակցությունը

Բաքուն, արձագանքելով Երևանի դիիրքորոշմանը, որ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի բացման դեպքում մասնավոր պահնորդական ընկերությունը կարող է ուղեկցել բեռներն ու մարդկանց, հայտարարել է, որ երբեք չի քննարկել իր տարածքի գործընթացներին երրորդ կողմի մասնակցությունը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։

Մասնավոր պահնորդական ընկերության ներգրավումը ենթադրում է, որ նրանք ուղեկցելու են բեռները կամ ուղևորներին գնացքի մեջ ամբողջ երթուղու ժամանակ, այսինքն՝ նաև Ադրբեջանի տարածքում։

Նա ասել է, որ թեև Հայաստանն «իրազեկ է Ադրբեջանի արևմտյան շրջանները Նաիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող հաղորդակցությունները բացելու գրավոր պարտավորությունների գոյության մասին, սակայն չի կատարել դրանք վերջին գրեթե 4 տարում», գրում է Minval.az-ը։

«Ինչ վերաբերում է երկու երկրի տարածքում իրականացվող գործընթացին մասնավոր պահնորդական ընկերություն ներգրավելու վերաբերյալ գաղափարին, ապա Ադրբեջանը երբեք չի քննարկել իր տարածքում իրականացվող գործընթացին երրորդ կողմի ներգրավումը»,–ասել է Հաջիզադեն։

ԱԳ նախարար Արարար Միրոզյանը, անդրադառնալով Նախիջևան-Սյունիք-Ադրբեջան ճանապարհի վերահսկողությունը մասնավոր ընկերություններին փոխանցելու հնարավորությանը, ասել է, որ ՀՀ համար երրորդ ուժի կողմից վերահսկողությունը բացառվում է։ Ըստ նրա, խոսքը բոլորովին այլ բանի մասին է՝ մասնավոր պահնորդական ընկերությունը կարող է ուղեկցել բեռներն ու մարդկանց, իսկ վերահսկողությունը բացառվում է։

«Կարող ենք ներգրավել երկու երկրներում էլ արտոնագրված մասնավոր պահնորդական ընկերություն, որը գնացքի վրա կամ գնացքի մեջ կարող է ուղեկցել բեռները կամ ուղևորներին։ Խոսքը սրա մասին է։ Ենթադրվելիք ապաշրջափակվող ենթակառուցվածքի, տվյալ դեպքում երկաթուղու երկայնքով տեղակայվող ոչ պետական երրորդ կողմի, ոչ մասնավոր, ներկայությունը մեզ համար ընդունելի չի»,–ասել էր ՀՀ ԱԳ նախարարը։