AM
12 September 2024 - 08:08 AMT

Հաջիզադե․ Բաքուն աշխատում է հաղորդակցություններն Իրանի տարածքով անցկացնելու վրա

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն հայտարարել է, որ Բաքուն աշխատում է հաղորդակցություններն Իրանի տարածքով անցկացնելու ուղղությամբ։

Նա նաև ասել է, թե Հայաստանը խեղաթյուրում է նոյեմբերի 9–ի ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության դրույթները, գրում է Minval.az-ը։

«Փաստաթղթի 9–րդ կետում հստակ գրանցված են հաղորդակցությունները բացելու պարտավորությունները։ Եթե Հայաստանը շարունակի պնդել իր ներկայիս դիրքորոշումը, ապա Ադրբեջանն այլընտրանքային տարբերակներ ունի, այդ թվում հաղորդակցութունների անցկացումն Իրանի տարածքով։ Այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում։ Ինքնամեկուսացման քաղաքականությունը Հայաստանի ընտրությունն է և այն նրա օգտին չէ»,–ասել է Հաջիզադեն։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» համաժողովում հայտարարել էր, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով կոմունիկացիաների բացման անվտանգության երաշխավորի դերը վերապահված է ՀՀ-ին։

Փորձ է արվում ներկայացնել, թե եռակողմ հայտարարությունը ենթադրում է, որ այս կոմունիկացիաների անվտանգությունը պետք է ապահովեն երրորդ ուժեր կամ երրորդ երկիր։ Նման ընկալումը որևէ կապ չունի իրականության հետ»,-ասել է նա։