AM
12 September 2024 - 14:24 AMT

Փարիզը դատապարտել է Ադրբեջանում իր քաղաքացու դատավճիռը, որին 3 տարով ազատազրկելու են գրաֆիտիի համար

Փարիզը դատապարտել է Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացի Տեո Կլերկի դատավճիռը, որին 3 տարվա ազատազրկման են դատապարտել մետրոյում գրաֆիտիի համար։ Այդ մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ֆրանսիան քննադատել է իր քաղաքացու հանդեպ ,«կամայական և խտրական վերաբերումքը», քանի որ նրա հետ մեղադրվող մյուս երկու անձանց նույն գործողությունների համար դրամական տուգանքի են դատապարտել, գրում է Turan.az-ը։

Ֆրանսիայի ԱԳՆ–ն հիշեցրել է իր զգուշացման մասին իր քաղաքացիներին, այդ թվում երկքաղաքացիություն ունեցողներին, չայցելել Ադրբեջան առանց խիստ անհրաժեշտության, քանի որ այդ երկրում մեծ է «կամայական ձերբակալման և անարդար դատավարության ռիսկը, իսկ դատական համակարգը իրավունքների պաշտպանության ոչ մի երաշխիք չի տալիս»։

Կլերկի ձերբակալությունից անմիջապես հետո Բաքվում Ֆրանսիայի դեսպանատունը դիմել էր Ադրբեջանի իրավապահ մարմիններին հյուպատոսական պաշտպանության հարցով և Վիեաննայի կոնվենցիայի դրույթներին համապատասխան։ Նշվում է, որ դեսպանատան ներկայացուցիչները ներկա են եղել բոլոր դատական նիստերին։