AM
16 September 2024 - 09:07 AMT

Հայաստանի կանանց հավաքականը 5–րդ անընդմեջ հաղթանակն է տարել շախմատի համաշխարհային օլիմպիադայում

Հայաստանի կանանց հավաքականը տարավ 5-րդ անընդմեջ հաղթանակը շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում:

Օլիմպիադայի 5-րդ խաղափուլում կանանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Չինաստանի հավաքականի նկատմամբ: Hաղթանակ են տարել Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը:

Առաջին չորս խաղափուլերում Հայաստանի կանանց թիմը պարտության էր մատնել Տրինիդադ և Տոբագոյի թիմին (4:0), Մեքսիկայի թիմին (4:0), Հունգարիայի երկրորդ թիմին (3:1) և Վիետնամի թիմին (3:1):

Տղամարդկանց հավաքականը 4–րդ խաղափուլում 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Շվեդիայի հավաքականի նկատմամբ: Թիմին հաղթական միավոր է բերել Գաբրիել Սարգսյանը:

Առաջին երեք խաղափուլերում Հայաստանի տղամարդկանց թիմը պարտության էր մատնել Մալթայի թիմին (4:0), Անդորրայի թիմին (3:1) և Բրազիլիայի թիմին (3:1), իսկ չորրորդ խաղափուլում զիջել էր Չինաստանի թիմին (1.5:2.5):

6️–րդ խաղափուլում մեր տղամարդկանց հավաքականը կմրցի Ֆիլիպինների հավաքականի հետ, իսկ կանանց հավաքականը՝ Հնկաստանի հավաքականի հետ: