ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Կրեմլի անհամաձայնությունն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի հետագա գոյության և պետականության համար։ Նա նշել է, որ Կրմելը կտրականապես մերժում է այդ հայտարարությունը և իր դիրքորոշումը կհասցնի Երևանին։
Նա նշել է, որ ՀԱՊԿ–ը վտանգ չի ներկայացնում Հայաստանի համար, գրում է Interfax-ը։
«Կտրականապես համաձայն չենք Փաշինյանի հետ՝ Հայաստանի ինքնիշխանության համար ՀԱՊԿ–ից չի կարող ոչ մի վտանգ բխել և չի բխում։ Հակառակը, այդ կազմակերպությունը պաշտպանում է անդամ երկրների ինքնիշխանությունը։ Այդ դիրքորոշումը համբերատար կհասցնենք ՀՀ ղեկավարությանը»,–ասել է Պեսկովը։
Նա շեշտել է, որ Հայաստանը ՌԴ–ի մերձավոր գործընկերն է և շփումները նրա հետ կշարունակվեն։ Նա նաև հավելել է, որ Հայաստանն ինքն է ընտրում իր զարգացման ռազմավարական և մարտավարական ուղիները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում ասել է, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի հետագա գոյության և պետականության համար։ Նա նշել է, որ անդամակցությունը ՀԱՊԿ-ին կվերականգնվի այն ժամանակ, երբ Հայաստանը սպառիչ պատասխաններ կսատնա իր հնչեցրած հարցերին։
Հայաստանը դե ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին, թեև դեռես դուրս չի եկել կազմակերպությունից, բայց չի մասնակցում զորավարժություններին և պատրաստվում է ձեռնպահ նաև ֆինանսավորումից։