AM
20 September 2024 - 06:59 AMT

Զախարովա․ Եթե ՀՀ–ն մնում է ՀԱՊԿ–ում, դրանում ինչ–որ նպատահարամարություն է տեսնում

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՀԱՊԿ-ից Հայաստանին սպառնացող վտանգի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ողջախոհության սահմաններից դուրս են։

Նա հավելել է, որ եթե ՀՀ–ն մնում է ՀԱՊԿ–ում, նշանակում է՝ դրանում «ինչ–որ նպատահարամարություն է տեսնում», գրում է ՏԱՍՍ–ը։

«Ինձ թվում է, որ այդ հայտարարությունները ողջախոհության սահմաններից դուրս են և իրականությանը չեն համապատասխանում, որովհետև եթե ձեզ ինչ-որ բան է «սպառնում», հատկապես ձեր ազգային անվտանգությանը, ապա ի՞նչ իմաստ ունի ասել, որ Հայաստանը դեռ մնում է ՀԱՊԿ-ում։ Եթե մնում է, նշանակում է՝ դրանում ինչ-որ նպատակահարմարություն են տեսնում։ Ընդ որում, նրանք միևնույն ժամանակ ասում էին, թե ՀԱՊԿ-ն է դուրս եկել Հայաստանից։ Այս ամենը հակասում է սթափ դատողությանն ու տրամաբանությանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում ասել է, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի հետագա գոյության և պետականության համար։ Նա նշել է, որ անդամակցությունը ՀԱՊԿ-ին կվերականգնվի այն ժամանակ, երբ Հայաստանը սպառիչ պատասխաններ կսատնա իր հնչեցրած հարցերին։

Հայաստանը դե ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին, թեև դեռես դուրս չի եկել կազմակերպությունից, բայց չի մասնակցում զորավարժություններին և պատրաստվում է ձեռնպահ նաև ֆինանսավորումից։