Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղեկ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին և Հայաստանի բարեկամ ժողովրդին Անկախության օրվա առթիվ։
Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ ներկա պայմաններում գոյատևելու և հաջողությամբ զարգանալու համար անհրաժեշտ է համախմբվել և համագործակցել, հայտնում է «Sputnik Բելառուսը»։
«Մինսկը հետագայում էլ հանդես կգան Երևանի հետ փոխադարձ հարգանքի մթնոլորտում կառուցողական երկխոսությունն ընդլայնելու օգտին»,–ասվում է ուղերձում։
Լուկաշենկոն քաջ առողջություն և արդյունավետ աշխատանք է մաղթել ՀՀ նախագահին պետական պատասխանատու պաշտոնում, իսկ համայն հայությանը` խաղաղություն, ամենայն բարիք և բարօրություն։
Հունիսի 13–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ այլևս երբեք չի այցելի Բելառուս, քանի դեռ նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների։ Մինսկն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին՝ նշելով, որ հանգիստ են վերաբերվում նրա «իմպուլսիվ հայտարարություններին» և կանչել է իր դեսպանին խորհրդակցությունների համար։
Ավելի վաղ պետական այցով Ադրբեջան այցելած Լուկաշենկոն այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ մեկնել էր գրավյալ Արցախ, մասնավորապես, Շուշի, որտեղ մի շարք սկանդալային հայտարարություններ է արել, որից պարզ է դարձել որ Արցախի դեմ հնարավոր պատերազմը նա քննարկել է 2020–ից առաջ Ալիևի հետ։ Նա ասել է, որ դեռևս 2020–ից առաջ Ալիևի հետ «փիլիսոփայական զրույցներ են ունեցել» պատերազմով հակամարտությունը հանգուցալուծելու և հետագա վերականգնման դժվարությունների մասին։ Նա նաև ասել է, թե «ասյուհետ Ալիևն է Հարավային Կովկասի առաջնորդը», որ նա «պետք է վերահսկի տարածաշրջանը»։