Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը հայտարարել է, որ COP29–ի մասնակից երկրների կառավարությունները պետք է կատարեն իրենց պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում։
Նշվում է, որ Ադրբեջանի ավտորիտար իշխանությունը չի հանդուրժում այլախոհություն և հետապնդում է անկախ լրագրողներին և ակտիվիստներին, գրում է Turan.az-ը։
«COP29-ին մասնակցող կառավարությունները պետք է հստակ ուղերձ հղեն Ալիևի վարչակազմին, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է անկախ ձայների մասնակցություն:
Կառավարությունները չպետք է թույլ տան Ադրբեջանին օգտագործել իր դիրքը՝ խաթարելու կլիմայական ճգնաժամի դեմ պայքարի և մարդու իրավունքները պաշտպանելու ջանքերը», – հայտարարել է Human Rights Watch-ի բնապահպանական հարցերով իրավապաշտպան Միրտո Տիլիանակին:
COP 29-ի նախաշեմին ԵԽ պատգամավորները կոչ են արել կասեցնել ԵՄ և Բաքվի միջև գազային գործարքը, դատապարտել այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում: Այն նաև կոչ է պարունակում Եվրախորհրդարանին՝ հոկտեմբերի 1-ին կայանալիք լիագումար նիստում ընդունել բանաձև՝ խստորեն դատապարտելով այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում։