Չեխական Ուստի Նադ Լաբեմ քաղաքում շարունակվող բռնցքամարտի միջազգային մրցաշարում չորս հայ մարզիկներ, այդ թվում Ցոլակ Անանիկյանը (91կգ), Անդրանիկ Հակոբյանը (75կգ), Ազատ Հովհաննիսյանը (57կգ) եւ Հովհաննես Դանիելյանը (51կգ) ` մտնելով կիսաեզրափակիչ, արդեն ապահովել են բրոնզե մեդալները:
Կիսաեզրափակիչներում Ցոլակ Անանիկյանը (91կգ) ուժերը կչափի Չեխիայի ներկայացուցչի հետ, իսկ Հովհաննես Դանիելյանը (51կգ) եւ Ազատ Հովհաննիսյանը (57կգ)` համապատասխանաբար հունգարացու եւ մոլդավացու հետ:
Հրաչիկ Ջավախյանը, ով հանդես է գալիս իր համար նոր` 64 կգ քաշային կարգում, զիջել է իռլանդացի բռնցքամարտիկին: Մեկ օր առաջ անհաջող հանդես եկան Դերենիկ Գիժլարյանը (54 կգ ք/կ), Արա Փուլուզյանը (60 կգ ք/կ) եւ Սամվել Մաթեւոսյանը (69 կգ ք/կ), պարտություն կրելով առաջին իսկ մենամարտում: