AM
30 September 2024 - 07:46 AMT

Միշուստինը կժամանի Երևան՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 1–ին կժամանի Երևան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանին, հայտնում է ՏԱՍՍ–ը՝ ՌԴ կառավարության մամուլի ծառայությանը հղումով։

Նստաշրջանի թեման լինելու է «Թվայնացումը ժամանակակից իրողություններում՝ հրամայական չորս ազատությունների ապահովման համար»։

Նշվում է, որ հատուկ ուշադրություն է դարձվելու ներքին շուկայի գործունեության հարցերին, արդյունաբերական, տրանսպորտային, մաքսասակագնային, գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում փոխգործակցության զարգացմանը։ Նիստին կմասնակցեն նաև դիտորդ երկրների՝ Կուբայի և Ուզբեկստանի, ներկայացուցիչները։

ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն նաև մինչև 2030 թվականը արդյունաբերական համագործակցության հեռանկարները։