AM
1 October 2024 - 14:19 AMT

ՀՀ-ն չի մասնակցում Ղազախստանում մեկնարկած ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի զորավարժություններին

Ղազախստանում մեկնարկել է ՀԱՊԿ «Անխախտելի եղբայրություն-2024» խաղաղապահ զորավարժությունների ակտիվ փուլը, որին Հայաստանը չի մասնակցում։

Հոկտեմբերի 1-5-ը կմշակվեն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կողմից խաղաղապահ գործողության նախապատրաստման և անցկացման հարցեր, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հրամանատարաշտաբային զորավարժություններին մասնակցում են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զորակազմերը։

«Իրավիճակն աշխարհում շարունակում է մնալ անհանգիստ, և մենք պետք է պատրաստ լինենք տարբեր մարտահրավերների և սպառնալիքների, որոնք հրատապ են ոչ միայն մեր երկրների, այլև ամբողջ համաշխարհային հանրության համար»,- ասել է Ղազախստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Սուլթան Կամալետդինովը:

Զորավարժություններին մասնակցում են նաև ներքին գործերի, ոստիկանության, ներքին զորքերի և ազգային անվտանգության մարմինների ստորաբաժանումները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում ասել է, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի հետագա գոյության և պետականության համար։ Նա նշել է, որ անդամակցությունը ՀԱՊԿ-ին կվերականգնվի այն ժամանակ, երբ Հայաստանը սպառիչ պատասխաններ կսատնա իր հնչեցրած հարցերին։

Հայաստանը դե ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին, թեև դեռես դուրս չի եկել կազմակերպությունից, բայց չի մասնակցում զորավարժություններին և պատրաստվում է ձեռնպահ նաև ֆինանսավորումից։