AM
1 October 2024 - 14:54 AMT

Ադրբեջանը նոր դեսպան ունի ՌԴ–ում

Ադրբեջանը նոր դեսպան ունի ՌԴ–ում։ Այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով պաշտոնում է նշանակվել Ռահման Մուստաֆաևը։

Նա կփոխարինի Փոլադ Բյուլբյուլօղլիին, որն Ադրբեջանի դեսպանն էր ՌԴ–ում 2006 թվականից ի վեր, հայտնում է Haqqin.az-ը։

Մուստաֆաևը Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի՝ ՄԳԻՄՕ–ի շրջանավարտ է, վերջին շրջանում ղեկավարում էր Նիդերլանդներում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունը, նաև համատեղության կարգով Ադրբեջանի մշտական ներկայացուցիչն էր Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում։

Փոլադ Բյուլբյուլօղլին ընտրվել է Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր։