AM
8 October 2024 - 09:11 AMT

Ուշակով․ Արևմուտքը փորձում է «խցկվել», մինչդեռ ՀՀ և Ադրբեջանի միջև պայմանագարի ամբողջ սևագիրը Մոսկվայում է արվել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը ճեպազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ–ն և արևմտյան երկրները փորձում են միջամտել Հարավային Կովկասի գործերին ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորմանը մասնակցելու պատրվակով, որն արդեն իսկ նախապատրաստվել է ՌԴ ակտիվ մասնակցությամբ։

«ԱՄՆ–ն և մի շարք արևմտյան երկրներ փորձում են խցկվել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վրա աշխատանքի մեջ։ Մենք կարծում ենք, որ ամբողջ սևագիր աշխատանքը Մոսկվայում է արվել և հիմա արևմտականներն ուղղակի ուզում են սողոսկել այդ գործընթացի մեջ՝ դրանով իսկ սողոսկելով տարածաշրջանային գործերի մեջ և բուն տարածաշրջան»,–ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։

Ըստ նրա, նույնիսկ երկկողմ բանակցությունների ոչ բոլոր մասնակիցներն են ողջունում դա։

Թեև, մեղմ ասած, երկկողմ բանակցությունների (ՀՀ և Ադրբեջանի միջև) ոչ բոլոր մասնակիցներն են ողջունում Արևմուտքի նման դերն ու բանակցային գործընթացին միջամտելու այդ փորձերը։ Ողջունելի չէ նաև Եվրամիության առաքելության գործունեությունը Հայաստանում»,–ասել է Ուշակովը։

Նա հավելել է, որ ցավոք, «այդ առաքելությունն ընդլայնվում է»։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում կընդունի ԱՊՀ պետությունների ղեկավարներին։ Նախքան ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի մեկնարկը Ռուսաստանի նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Երկու հանդիպումներն էլ նվիրված կլինեն նույն թեմային՝ Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը՝ 2020 թվականի եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա: