AM
11 October 2024 - 06:27 AMT

Պետրակով․ Մարտական ոչ ոքի ստացվեց՝ շատ ծանր և նյարդային հանդիպում էր

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն Ազգերի լիգայի C լիգայի 4-րդ խմբի 3-րդ տուրում ոչ ոքի է խաղացել Ֆարերյան կղզիների հավաքականի հետ՝ 2։2։

Հայկական կողմից գոլերի հեղինակ դարձան Լուկաս Սելարայանը և Գոռ Մանվելյանը։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հետխաղային ասուլիսում ասել է, որ մարտական ոչ ոքի ստացվեց, հայտնում է Panorama.am-ը։

«Շատ ծանր և նյարդային հանդիպում ստացվեց։ Գիտեք, որ երիտասարդ թիմ ունենք, սխալներ կարող են լինել։ Չեմ ուզում ուշադությունս կենտրոնացնել այդ սխալների վրա։

Մարտական ոչ ոքի ստացվեց։ Լավ է, որ վերջում հավասարեցրինք հաշիվը։ Հանդերձարանում շնորհակալություն հայտնեցի տղաներին նվիրվածության համար։ Շարժվում ենք առաջ, պատրաստվում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ հաջորդ խաղի վրա»,-ասել է նա։

Հայաստանի հավաքականն ունի 4 միավոր և մնում է աղյուսակի 2-րդ հորիզոնականում։ Առաջատարը Հյուսիսային Մակեդոնիան է, որը հոկտեմբերի 10–ին 0։3 հաշվով հաղթել է Լատվիային։