AM
13 June 2002 - 17:59 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ Է ԸՆՏՐՎԵԼ ԳԱՐԵԳԻՆ ԹՈՍՈՒՆՅԱՆԸ

Հայտնի ֆինանսիստ Գարեգին Թոսունյանը ընտրվել է Ռուսաստանի Բանկերի միության նախագահ: Երկար տարիներ նա զբաղեցրել է միության առաջին փոխնախագահի պաշտոնը, ղեկավարել է «Տեխնոբանկը»: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, Թոսունյանը ծնվել է Երեւանում: Նա տնտեսական գիտությունների թեկնածու է, իրավաբանության պրոֆեսոր, բանկային եւ ֆինանսական գործունեությանը նվիրված, մի քանի տասնյակ մենագրությունների եւ բազմաթիվ այլ աշխատությունների հեղինակ: Զբաղեցրել է ֆինանսական հարցերով` Մոսկավյի քաղաքապետ Յուրի Լուժկովի, վարչապետ Եվգենի Պրիմակովի, առաջին փոխվարչապետ Վիկտոր Խրիստենոկյի խորհրդականի պաշտոնները:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: