AM
16 October 2024 - 12:31 AMT

Վրաստանը չի մասնակցի «3+3» հարթակի հանդիպմանը

Վրաստանը չի մասնակցի հոկտեմբերի 18–ին Ստամբուլում կայանալիք «3+3» հարթակի հանդիպմանը։ Այդ մասին հայտնել են Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Ոչ, մենք չենք մասնակցելու։ Վրաստանը վաղուց է հայտարարել, որ չի աշխատում նշված ձևաչափոում»,– ասել է մամուլի ծառայության աշխատակցուհին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի 3+3» հարթակի հանդիպմանը, որը կայանալու է հոկտեմբերի 18-ին՝ Ստամբուլում։

«3+3» հարթակի առաջին նիստն անցկացվել է 2021–ի դեկտեմբերին, որին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը։ Հարթակի երկրորդ նիստը կայացել է 2023–ի հոկտեմբերին Թեհրանում՝ ԱԳ նախարարների մակարդակով։ Վրաստանը կրկին չի մասնակցել։