AM
16 October 2024 - 14:38 AMT

Թուրքիայում 5․9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD) հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ Մալաթիա նահանգի Քալե շրջանում ժամը 10։46 (տեղի ժամանակով) գրանցվել է 5․9 մագնիտուդ ուգնությամբ ու 10,7 կմ խորությամբ երկրաշարժ։

Նշվում է, որ երկրաշարժը զգացվել է Դիարբեքիրում, Էլազըղում, Քահրամանմարաշում, Թոքաթում, Էրզինջանում, Թունջելիում և Ադըյամանում, հայտնում է Ermenihaber-ը։

Երկրաշարժի ուժգնության պատճառով Մալաթիայում մեկ օրով դադարեցվել է ուսումնական գործընթացը։ Ցնցումները խուճապ են առաջացրել բնակչության մոտ:

Երկրաշարժից հետո Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան հայտնել է, որ տվյալ տարածքներում սկսվել են սկանավորման աշխատանքները։

Նախնական տեղեկություններով, 3 շենք է մասամբ փլուզվել։ Երկրաշարժից հետո մոտ 30 հետցնցում է գրանցվել։

Մարդկային կորուստների մասին չի հաղորդվում։