ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ուկրաինան ապագայում կմիանա Հյուսիսատլանտյան դաշինքին որպես նրա 33-րդ կամ 34-րդ անդամ։ Այդ մասին նա ասել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը։
«Այս պահի դրությամբ թվում է՝ Ուկրաինան կլինի 33-րդ անդամը։ Բայց գուցե նրանից առաջ մեկ ուրիշը հայտնվի։ Բայց Ուկրաինան ապագայում կլինի ՆԱՏՕ-ի անդամ։ Սա այն է, ինչ մենք որոշեցինք Վաշինգտոնում՝ հարցն այժմ վերաբերում է ժամանակագրությանը»,- ասել է նա, հայտնում է Eurointegration.com.ua-ն։
Նա, սակայն, անդամակցության ժամկետ չի նշել։
«Եթե կա կոնկրետ հարց՝ ե՞րբ, այս պահին չեմ կարող պատասխանել: Բայց մենք աշխատում ենք բոլոր ուղղություններով, որ նրանք մի օր ՆԱՏՕ–ի անդամ դառնան»,–ասել է Ռյուտեն։