AM
19 October 2024 - 09:54 AMT

Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ

Transfermarkt-ը թարմացրել է իտալական Ա Սերիան ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Արգենտինայի հավաքականի և «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ, և նա գլխավորում է այս ցանկը։ Այժմ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 110 մլն եվրո, հայտնում է Armsport-ը։

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ և գնահատվում է 6 մլն եվրո։ Նրա տրանսֆերային արժեքը չի փոխվում արդեն երկու տարի․ վերջին անգամ այն փոփոխության էր ենթարկվել 2022 թվականի նոյեմբերին։

Ինչ վերաբերում է ակումբներին, ապա ամենաթանկարժեք կազմն ունի «Ինտերը», որի ամբողջ կազմի ընդհանոր տրանսֆերային արժեքը գնահատվում է 677 մլն եվրո։ Երկրորդն այս ցուցանիշով «Յուվենտուսն» է՝ 594 մլն եվրո, իսկ երրորդը՝ «Միլանը» (562 մլն)։ Լավագույն հնգյակում են նաև «Ատալանտան» և «Նապոլին»։