Հայազգի բռնցքամարտիկ 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակչում հաղթանակ է տարել ադրբեջանցի Նիջաթ Հուսեյնովի նկատմամբ և դարձել Եվրոպայի չեմպիոն, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Նա ստացել է մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ։
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն ավարտել է 5 մեդալով։ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մեր ընտրանին նվաճել է 2 ոսկե և 3 արծաթե մեդալ։ Մրցաշարի ընթացքում մեդալներ են նվաճել Էլիդա Քոչարյանը (60 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուսլան Ասլիկյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Հարություն Հակոբկոխյանը (67 կգ):