AM
21 October 2024 - 06:58 AMT

Խաչանովը՝ Ալմաթիի մրցաշարի հաղթող

ՌԴ–ն ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դարձել է Ալմաթիի ATP-250 կարգի մրցաշարի հաղթող։

ATP-ի դասակարգման աղյուսակում 26-րդ հորիզոնականը զբաղեցնող Խաչանովը եզրափակչում հաղթել է աշխարհի 118-րդ ռակետ, կանադացի Գաբրիել Դիալոյին։ հայտնում է Sport24.ru-ն։

Հանդիպումը տևել է 2 ժամ 24 րոպե և ավարտվել 6:2, 5:7, 6:3 հաշվով՝ հօգուտ Խաչանովի։ Վերջինս նվաճել է իր կարիերայի 7-րդ տիտղոսը ATP մակարդակում։

Ալմաթիի հաղթանակից հետո Խաչանովը բարձրացրել է իր դասակարգումը և այժմ ATP-ի դասակարգման աղյուսակում 24-րդն է։