AM
22 October 2024 - 06:30 AMT

Բլինքենը մեկնել է Իսրայել․ «Հեզբոլլահը» զանգվածային հարվածներ է հասցրել Իսրայելի հյուսիսի բնակավայրերին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեկնել է Իսրայել՝ Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները վերսկսելու նպատակով։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանթ Պատելը:

Սա Բլինքենի արդեն 11–րդ այցն է տարածաշրջան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը սկսվելուց ի վեր։

Պատելն ասել է, որ Բլինքենը կհաստատի «ԱՄՆ անդրդվելի հավատարմությունն Իսրայելի անվտանգությանը՝ կայուն խաղաղության հաստատման համար տարածաշրջանում, իսրայելցիների և պաղեստինցիների համար, գրում է Reuters-ը։

Լիբանանում տեղակայված «Հեզբոլլահ» շարժման մարտիկները զանգվածային հարվածներ են հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող բնակավայրերին, հայտնում է ՌԻԱ Նովոստիին Լիբանանում իր աղբյուրի վրա հղումով։

«Հեզբոլլահը» հարավային Լիբանանի արևելյան հատվածից հրթիռների մեծ շարք է արձակել իսրայելական Միտուլա և Մասքաֆ բնակավայրերի ուղղությամբ»,- ասել է գործակալության աղբյուրը։

Հոկտեմբերի 21–ի առավոտյան իսրայելական օդուժը ռմբակոծվել էր հարավային Լիբանանի մեկ տասնյակից ավելի գյուղեր, որի հետևանքով կոն մոտ տասնյակ զոհ, այդ թվում երեխաներ։