Իսրայելը հայտարարել է, որ «ճգրիտ հարվածներ» է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին, այդ թվում՝ հրթիռային գործարաններին և «ցամաք–օդ» դասի հրթիռային համալիրներին։ Իրանի ՀՕՊ–ը հայտարարել է, որ հարվածները հաջողությամբ հետ են մղվել, սակայն որոշ դիրքերին «սահմանափակ վնաս» է հասցվել, հայտնում է BBC-ն։
Իսրայելը դա դիտարկում է որպես պատասխան Թեհրանի հոկտեմբերի սկզբի գործողություններին, երբ թիրախավորվել էր իր երկրի տարածքը։
Իրանի լրատվամիջոցները հայտնել են, որ երկիրը պատրաստ է պատասխանել Իսրայելի գործողություններին։ ԱՄՆ–ն կոչ է արել Իրանին «դադարեցնել գրոհները» Իսրայելի դեմ՝ խզելու համար մարտական գործողությունների արատավոր շրջանը։
Իսրայելի պատասխան գրոհի ծավալները մինչև վերջ դեռևս պարզ չեն, սակայն, Իսրայելում հայտնել են, որ տասնյակ կործանիչներ հարվածներ են հասցնում Իրանի ռազմական թիրախներին։
Իրանի դեմ Իսրայելի պատասխան գործողություններին սպասում էին այն բանից հետո, երբ Թեհրանը հոկտեմբերի 1–ին զանգվածային հարված հասցրեց Իսրայելին՝ արձակելով մոտ 200 բալիստիկ հրթիռ, ինչը պատասխան էր «Հեզբոլլահի» ղեկավար Հասան Նասրալլայի սպանությանը։ Նա մահացել էր Բեյրութում «Հեզբոլլահի» կենտրոնակայանի ուղղությամբ իսրայելական հարվածի հետևանքով։