Բաքվում հայտարարել են, որ նախապատվությունը տալիս են ՆԱՏՕ–ի հետ ակտիվ համագործակցությանը։ Այդ մասին այդ երկրի ԱԳՆ ռազմաքաղաքական հարցերի վարչության պետ Անար Մութալիբովը հայտարարել է ՆԱՏՕ–ի հետ Ադրբեջանի գործընկերության շրջանակում տեղի ունեցած էներգետիկ անվտանգության և կլիմայի փոփոխության համաժողովում։
Նա ասել է, թե Ադրբեջանը հավատարիմ է Եվրոպայում անվտանգության հարցում իր ստանձնած պարտավորություններին, հայտնում է APA-ն։
«Ադրբեջանը նախապատվությունը տալիս է ՆԱՏՕ–ի հետ ակտիվ համագործակցությանը տարբեր հարցերում։ Ադրբեջանը Եվրաատլանտյան տարածաշրջանում անվտանգության կարևորման պարտավորություններ է ստանձնել և հուսալի գործընկեր է ինչպես անվտանգության առումով, այնպես էլ էներգետիկ անվտանգության և մյուս ոլորտների»,–ասել է նա։