AM
29 October 2024 - 08:56 AMT

Գազայում զոհերի քանակը գերազանցել է 43,000–ը

2023–ի հոկտեմբերի 7–ից ի վեր Իսրայելի պատասխան գործողությունների արդյունքում Գազայում զոհերի թիվը գերազանցել է 43,000–ը։ Այդ մասին հայտնել է տեղի Առողջապահության նախարարությունը։

«Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայի հատվածում 2023–ի հոկտեմբերից ի վեր 43,020 մարդ է զոհվել»,– ասվում է նախարարության տելեգրամյան ալիքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Եվս 101,110 մարդ վիրավորվել է։

«Իսրայելի զինվորականները 5 զանգվածային սպանություն են գործել Գազայի հատվածում, այդ թվում վերջին 48 ժամում։ Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 96 սպանված և 277 վիրավոր»,–ասել են նախարարությունում։

Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները սպառնացել են կրճատել ռազմական օգնությունն Իսրայելին, եթե միջոցներ չձեռնարկվեն Գազայում հումանիտար իրավիճակի բարելավման ուղղությամբ։ Հոկտեմբերի 16–ին հայտարարվել է, որ Իսրայելը պետք է 30 օրվա ընթացքում ապահովի հումանիտար օգնության առաքումը Գազա։

Ալժիրը, Ֆրանսիան և Բրիտանիան հոկտեմբերի 16–ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի շտապ նիստ էին գումարում՝ քննարկելու համար հումանիտար իրավիճակը Գազայում։ «Հումանիտար վիճակը Գազայում սարսափ է առաջացնում։ Կենսապահովման պայմանների հասանելիության հետ կապված վիճակը վատթարանում է։ Ըստ ՄԱԿ–ի, վերջին 2 շաբաթում այնտեղ սննդամթերք գրեթե չի մտել։ Իսրայելը պետք է ապահովի խաղաղ բնակիչների պաշտպանությունն ու երթուղիներ բացի կենսանական անհրաժեշտության օգնության համար»,–ասվում էր ներկայացված փաստաթղթում։