AM
30 October 2024 - 07:11 AMT

Ըմբիշ Կարեն Ասլանյանը` Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել։

Նա բրոնզե մեդալի համար գոտեմարտում ընդամենը 30 վայրկյանում բացահայտ առավելությամբ հաղթել է Բուլղարիան ներկայացնող Աբու Մուսլիմ Ամաևին, հայտնում է Sputnik Արմենիան։

Կարեն Ասլանյանը 1/8 եզրափակիչում 5։2 հաշվով հաղթել էր աշխարհի գործող չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն վրացի Լեռի Աբուլաձեին։ Քառորդ եզրափակիչում էլ մեր ըմբիշը 6։3 հաշվով պարտության էր մատնել մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն մոլդովացի Վիտալի Երյոմենկոյին։ Կիսաեզրափակիչում Կարենը պարտվել էր։

Իսկ 55 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մանվել Խաչատրյանը համառ գոտեմարտում 5։7 հաշվով պարտվեց ռուսաստանցի Էմին Սեֆերշաևը։

Առաջնությունն ընթանում է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։