Վրաստանում ձերբակալել են խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասում լցոնում կատարած ադրբեջանցի Ռովշան Իսկենդերովին, որը ադրբեջանաբնակ Մառնեուլիի շրջանի բնակիչ է և իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ։ Ադրբեջանցին հայտնվել էր միջազգային ուշադրության կենտրոնում վիրուսային տեսանյութի շնորհիվ, որտեղ նա մի տրցակ քվեաթերթիկ է լցնում քվեատուփի մեջ։
Իսկենդերովը տեղի մունիցիպալիտետի փոխնախագահն է, գրում է Turan.az-ը։
Ըստ Վրաստանի ԿԸՀ–ի, իշխող «Վրցական երազանք» կուսակցությունը ստացել է ձայների 54 տոկոսը, սակայն Վրաստանի նախագահն ու ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են հոկտեմբերի 26–ի ընտրություններն ապօրինի և խարդախ։ Ապացույցների թվում ներկայացվել է նաև Իսկենդերովի մասնակցությամբ տեսանյութը թիվ 69 ընտրատեղամասից, որտեղ լցոնում է կատարում այլ պաշտոնյաների և ընտրական հանձնաժողովի անդամների ներկայությամբ։
Միջադեպը նկարահանել է «Իմ ձայնը» դիտորդական առաքելության ադամը, որին հետո բռնության են ենթարկել և վտարել տեղամասից։
Հոկտեմբերի 26–ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանքը» հավաքել է ձայների ավելի քան 50 տոկոսը։ Ընտրությունների ընթացքում հաղորդումներ են եղել բազմաթիվ խախտումների մասին։ Անցողիկ շեմը հաղթահարած 4 ընդդիմադիր կուսակցություննեից 3-ը հայտարարել է, որ չեն ընդունում ընտրությունների արդյունքները։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է ընդունել հոկտեմբերի 26–ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո նա կոչ էր արել բոլորին մասնակցել հոկտեմբերի 28–ին Թբիլիսիի կենտրոնում կայանալիք բողոքի հանրահավաքին։