Թուրքիան չի ավելացնի մաքսային ծախսերն Ադրբեջանից ներկրվող որոշ ապրանքների համար։ Այդ մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Resmi Gazete-ում հրապարակված որոշման մեջ։
Մասնավորապես, Թուրքիայի կառավարության որոշմամբ՝ բարձրացվել են Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ չհանդիսացող երկրներից պլաստմասե արտադրանքի որոշակի տեսակների ներմուծման մաքսատուրքերը։ Բացառություն է արվել միայն Ադրբեջանի համար, հայտնում է Factor.am-ը։
«Ներքին շուկայում հայրենական արտադրության տեսակարար կշիռն ավելացնելու և պահպանելու նպատակով որոշվել է 50-ից 400 դոլարի չափով լրացուցիչ ֆինանսական պարտավորություն մտցնել Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ չհանդիսացող երկրներից ճարպաթթուների, պոլիստիրոլի, պոլիէթիլենային միացությունների, տարբեր պլաստիկ խողովակների ներմուծման համար, բացառությամբ՝ Ադրբեջանի»,- ասվում է որոշման մեջ։