AM
31 October 2024 - 08:22 AMT

ԶԼՄ․ ԱՄՆ-ն աշխատում է Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև 60 օրյա զինադադարի ուղղությամբ

Ամերիկացի միջնորդներն աշխատում են Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկի վրա՝ սկսած 60-օրյա զինադադարից։ Այդ մասին հայտնել է երկու իրազեկ աղբյուր, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Մինչդեռ իսրայելական զորքերը շարունակել են հարձակումը՝ հորդորելով բնակիչներին հեռանալ լիբանանյան Բաալբեք քաղաքից։

Իրազեկ աղբյուրը և բարձրաստիճան դիվանագետը Reuters-ին հայտնել է, որ 60 օրյա ժամկետը կօգտագործվի 2006 թվականին ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը կյանքի կոչելու համար, որպեսզի հարավային Լիբանանում չմնան պետության կողմից չվերահսկվող զինյալներ:

Ավելի վաղ առաջարկ կար 21 օրյա զինադադարի մասին, սակայն, այն փոխարինվել է այս նոր առաջարկով։

Երկու կողմերը զգուշացրել են, որ համաձայնությունը կարող է ձախողվել:

Հոկտեմբերի 21–ի առավոտյան իսրայելական օդուժը ռմբակոծվել էր հարավային Լիբանանի մեկ տասնյակից ավելի գյուղեր, որի հետևանքով կա մոտ տասնյակ զոհ, այդ թվում երեխաներ։ «Հեզբոլլահ» շարժման մարտիկները զանգվածային հարվածներ են հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող բնակավայրերին։ Փոխադարձ ռմբակոծությունները պարբերաբար շարունակվում են։