AM
2 November 2024 - 08:42 AMT

«Հեզբոլլահը» հարվածել է Թել Ավիվի արվարձանին

Լիբանանում տեղակայված «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ նոյեմբերի 2–ի վաղ առավոտյան հարվածներ է հասցրել Թել Ավիվի արվարձանւմ գտնվող իսրայելյան հետախուզության բազային։

Նշվում է, որ հրթիռակոծվել են Թել Ավիվի մոտակայքում գտնվող Գլիլոտ ռազմակայանի ռազմական հետախուզության ստորաբաժանումները, գրում է The Times Of Israel–ը։

Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ–ը, հայտարարել է, որ գիշերը կենտրոնական Իսրայելի ուղղությամբ 3 հրթիռ է արձակվել, որի արդյունքում Տիրա քաղաքի կենտրոնում 19 մարդ է տուժել։

Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ իրազեկ աղբյուրների վրա հղումով հայտնել էին, որ ամերիկացի միջնորդներն աշխատում են Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկի վրա՝ սկսած 60-օրյա զինադադարից։