AM
6 November 2024 - 07:16 AMT

Ֆիդան․ Երևանի հետ հարաբերությունները կկարգավորվեն, երբ ՀՀ–ն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքեն

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարայի ու Երևանի հարաբերությունները կկարգավորվեն, երբ ՀՀ–ն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքեն։

«Հարաբերությունները Թուրքիայի և Հայաստանի միջև կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո»,–ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Ըստ նրա, Անկարայում դիտարկում են խաղաղության հաստատումը ՀՀ և Ադրբեջանի միջև որպես կարևոր տարր Հարավային Կովկասում կայունության ապահովման համար։

«Մենք առավելագույն աջակցություն ենք ցուցաբերում պայմանավորվածությունների ձեռք բերմանը և ուրախ ենք տեսնել, որ կողմերը մոտենում են դրան։ Սահմանին առնչվող վերջին որոշումներն այդ առաջընթացի լավ օրինակ են»,–ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը: Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ–ն չի դրդում Երևանին ու Բաքվին հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել։