ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ադամ Շիֆն ընտրվել է Սենատի անդամ Կալիֆորնիայից, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Կոնգրեսական Ադամ Շիֆը երկար ժամանակ եղել է Կոնգրեսի հայկական հանձնախմբի փոխնախագահ: Տասնամյակներ շարունակ նա իր ամերիկահայ ընտրողների հետ կողք կողքի պայքարել է նրանց պատմության ճանաչման համար՝ որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրածների, և պաշտպանել նրանց իրավունքները։
ԱՄՆ նախպագահական ընտրություններում հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է իր հաղթանակի մասին, թեև ձայների հաշվարկը դեռ շարունակվում է։ Նա հայտարարել է նաև Սենատում հանրապետականների հաղթանակի մասին։