AM
7 November 2024 - 07:51 AMT

ՌԴ հետախուզություն․ Վաշինգտոնը Երևանին մղում է ազգային ինքնասպանության

ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) հայտարարել է, որ Վաշինգտոնը համառորեն դրդում է Երևանին «ազգային ինքնասպանության»՝ մղելով ՀՀ–ին հրաժարվել արժեքներից ու ավանդույթներից։

Նշվում է նաև, թե ՀՀ–ին դրդում են հրաժարվել ԵԱՏՄ գործընկերների հետ շահավետ տնտեսական կապերից, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Հանուն ԱՄՆ գլխավորած այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհին հայ ժողովրդին դասելու «բարձ նպատակի», ինչպես կարծում են Վաշինգտոնում, հայ ժողովուրդը պետք է վճարի՝ հրաժարվելով սեփական ավանդույթներից, ազգային հասարակական դրվածքից և ՀՀ շահերից բխող կայուն տնտեսական կապերից ԵԱՏՄ իր մերձավոր գործընկերների հետ, որոնք ապահովել են վերջին տարիների ՀՀ տնտեսության դինամիկ աճը։ Այդպիսով, Վաշինգտոնը համառորեն դրդում է Հայաստանին «ազգային ինքնասպանության»,–ասվում է ՌԴ ԱՀԾ մամուլի բյուրոյի հայտարարության մեջ։