Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի սան Մարինա Գևորգյանը հաղթանակ է բերել Հայաստանին` զբաղեցնելով պատվավոր առաջին հորիզոնականը Բուլղարիայում անցկացվող Denkova-Staviski Cup 2024 միջազգային մրցաշարում:
Մարզադպրոցի սաներից Ալբերտ Ղարիբյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, Սեդա Օհանյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, Արոշա Ռահնաման զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը, իսկ Նարե Մկրտչյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը, հայտնում է «Օրերը»։
Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի սաներ Մերի Լալայանը, Լիլիթ Մխիթարյանը, Մերի Հակոբյանը Մարինա Գևորգյանը, Նատալի Սահրադյանը, Նարե Մկրտչյանը, Սեդա Օհանյանը, Արոշա Ռահնաման և Ալբերտ Ղարիբյանը նոյեմբերի 5-10-ը Բուլղարիայի Հանրապետության Սոֆիա քաղաքում մասնակցում են Denkova-Staviski Cup 2024 միջազգային մրցաշարին: