AM
11 November 2024 - 09:12 AMT

Ալիևը Շոլցին ասել է՝ ՀՀ հետ բանակցությունները կշարունակվեն COP29-ից հետո և կրկին խոսել ՀՀ սահմանադրությունից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցում, որը չեղարկել է իր մասնակցությունը Բավքվում մեկնարկած COP29-ին, ասել է, որ ՀՀ հետ բանակցությունները կշարունակվեն COP29-ից հետո և կրկին խոսել ՀՀ սահմանադրությունից։

Շոլցը նշել է, որ Գերմանիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը և կողմերին կոչ է արել համարձակ քայլեր ձեռնարկել, գրում է Trend.az-ը։

Ալիևն ասել է, թե Ադրբեջանի նկատմամբ «Հայաստանի սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջները դեռևս պահպանվում են»։

«Հայաստանի կողմից փաստաթղթի տեքստի վերաբերյալ առաջարկների էական ձգձգումը բացասաբար է անդրադարձել գործընթացի վրա, սակայն, չնայած դրան, կողմերը մոտ են փաստաթղթի տեքստի շուրջ վերջնական համաձայնեցմանը, և բանակցությունները կշարունակվեն COP29-ի ավարտից հետո»,- հայտարարել է Ալիևը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը: Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։