Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի կնքումը կախված է ՀՀ–ից՝ հարցեր կան համաձայնեցնելու:
Նա ասել է, որ պայմանագրի հիմնական կետերը համաձայնեցված են, գրում է Haqqin.az-ը։
«Հիմա չեմ ուզում հստակ թվեր ասել։ Բայց դեռ կան հարցեր, որոնք կարևոր է համաձայնեցնել»,–ասել է նա։
Բայրամովը կրկին ասել է, որ խաղաղության պայմանագիր կնքելու նախաձեռնողը եղել է ադրբեջանական կողմը, և հավելել է, թե Բաքուն հաստատակամ է բանակցություններն ավարտին հասցնելու հարցում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը, սակայան Ադրբեջանը մերժեց այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։