Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն աշխատում են անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների կառավարման համալիր սխեմայի վրա` ԱՄՆ ակտիվ աջակցությամբ, հայտնում է APA-ն։
Նա հավելել է, որ այդ ուղղությամբ Ադրբեջանի և Հայաստանի մի խումբ հիդրոլոգներ ու ինժեներներ են աշխատում։
Այլ մանրամասներ չեն նշվում։