AM
16 November 2024 - 07:56 AMT

Պուտինը Շոլցին ասել է` Կիևի հետ ապագա պայմանավորվածությունները պետք է բխեն «նոր տարածքային իրողություններից»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին երկու տարում առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ՝ գերմանական կողմի նախաձեռնությամբ։

Ըստ Կրեմլի՝ ապագա պայմանավորվածությունները պետք է հաշվի առնեն՝ 1) ՌԴ շահերն անվտանգության ոլորտում, 2) բխեն «նոր տարածքային իրողություններից», 3) վերացնենե հակամարտության առաջնային պատճառները, գրում է ՏԱՍՍ–ը։

Շոլցն, ըստ Գերմանիայի կառավարության հաղորդագրության, կոչ է արել Պուտինին դադարեցնել հակամարտությունը և դուրս բերել զորքերն Ուկրաինայից, և հավելել է, որ Բեռլինը մտադիր է աջակցել Կիևին «այնքան, որքան կպահանջվի»:

Պուտինն ասել է, որ, Մոսկվան երբեք չի հրաժարվել բանակցություններից, որոնք «տապալել է Կիևը»։ Նա նշել է, որ ՌԴ–ն միշտ բաց է երկխոսության համար։

Պուտինը նաև ասել է, որ Ռուսաստանը միշտ կատարել է իր պայմանագրային պարտավորություններն էներգետիկ ոլորտում և պատրաստ է փոխշահավետ համագործակցության, եթե գերմանական կողմից հետաքրքրված լինի դրանում։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից առաջ Շոլցը խոսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և մտադիր է ևս մեկ անգամ խոսել Պուտինի հետ զրույցից հետո։