AM
18 November 2024 - 07:15 AMT

Հայաստանի հավաքականը հաղթել է Լատվիային ՈւԵՖԱ Ազգերի լիգայում

Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականը ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության 6-րդ մրցափուլում հաղթել է Լատվիային 2։1 հաշվով։ Արտագնա խաղում գոլերի հեղինակ են դարձել Էդուարդ Սպերցյանը և Արթուր Միրանյանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանն ասուլիսում ասել է, որ ծանր խաղ ստացվեց, հայտնում է Արմենպրեսը։

«Մեզ համար ծանր խաղ ստացվեց: Երկրորդ կեսում խաղը փոխվեց, և տղաները կատարեցին այն հանձնարարությունը, որը տրվել էր նրանց: Ես նրանցից միայն համբերություն էի պահանջել: Պետք էր սպասել մեր պահին»,- ասել է նա հետխաղային ասուլիսում։

Վերջին տուրից հետո Հայաստանի հավաքականը մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:

Այս խմբում 16 միավորով առաջին տեղում Հյուսիսային Մակեդոնիան էր: Ֆարերյան կղզիների թիմը 3-րդն է, իսկ Լատվիան վերջին տեղում է: