AM
18 November 2024 - 12:10 AMT

Իսրայելի նախագահը չեղարկել է այցը Բաքու՝ «անվտանգության նկատառումներից»

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը, որը COP29-ին մասնակցելու նպատակով նոյեմբերի 19-ին պետք է ժամաներ Բաքու, չեղարկել է այցը «անվտանգության նկատառումներից» ելնելով։ Այդ մասին հայտարարել է նրա գրասենյակը։

Պարզվել է, սակայն, որ Թուրքիան հրաժարվել է օդային տարածք տրամադրել Հերցոգի Sion Wing կառավարական օդանավի համար, գրում է Aurora-israel.co.il-ը։

Ըստ Yedioth Ahronot թերթի, որը հղում է սեփական աղբյուրին, Բաքուն փորձել է հարթել այդ հարցն Անկարայի հետ, սակայն, ապարդյուն։

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները սրվել են Գազայի հատվածում իսրայելական բանակի գործողությունների արդյունքում։ Իսրայելի նախագահը համալրել է աշխարհի այն առանցքային երկրների ղեկավարների շարքը, որոնք չեն մասնակցում Բաքվի COP29–ին։