AM
18 November 2024 - 14:38 AMT

Էդուարդ Սպերցյանը՝ Հայաստանի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների շարքում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է ազգային թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների շարքում:

Սպերցյանը, Ազգերի լիգայի խաղարկության վերջին տուրում գրավելով Լատվիայի հավաքականի դարպասը, Հայաստանի ազգային հավաքականում 6-րդ գոլն է խփել և ընդգրկվել ընտրանու պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում, հայտնում է Արմենպրեսը։

Գոլերից 2-ը նա խփել է Լատվիայի հավաքականին՝ դառնալով լատվիացիների հետ դիմակայությունում Հայաստանի հավաքականի լավագույն ռմբարկուն:

Լատվիայի դեմ խաղում ազգային թիմի կազմում իր գոլերի հաշիվը բացել է Արթուր Միրանյանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն Հենրիխ Մխիթարյանն է` 31 գոլով: